Բաժիններ՝

Պենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի

Պենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Այս 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է։ Սովորական ամերիկացիները կարող են շնորհակալություն հայտնել Բենիամին Նեթանյահուին և Կոնգրեսում նրա կամակատարներին՝ տրիլիոնավոր դոլարների հասնող «Իսրայելն առաջնահերթ է» հարկի համար, որը պատրաստվում է հարվածել ԱՄՆ-ի տնտեսությանը»,- գրել է Արաղչին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Պենտագոնը Սպիտակ տնից խնդրել է Կոնգրեսի կողմից հաստատել լրացուցիչ ֆինանսավորում Իրանի հետ կապված ռազմական գործողությունների համար՝ ավելի քան 200 միլիարդ դոլարի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031