Բաժիններ՝

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցային գործընթացում դադար է։ Այս մասին նա ասել է «Իզվեստիա» թերթին։

«Եռակողմ խումբը դադար է վերցրել», – հայտնել է Պեսկովը։Նա, սակայն, նշել է, որ երկկողմ ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում աշխատանքը՝ նվիրված տնտեսական հարցերին, շարունակվում է։

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Ռուսաստանը կշարունակի շփումներն Ուկրաինայի հետ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցերի շուրջ։

«Այս ուղղությամբ աշխատանքն անպայման կշարունակվի», – ասել է նա։

Մարտի սկզբին պետք է կայանար ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը, սակայն այն հետաձգվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս