ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը փակելու անհրաժեշտության մասին։
Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել։
«Այդ բառը շատ կարևոր բառ է, բայց ԱՄՆ-ը 2018 թվականից հետո աջակցում է ոչ թե ժողովրդավարությանը, այլ այդ բառն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական գործիք՝ իրենց շահերը սպասարկելու համար»,- ասաց Նիկոյանը։
Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերն ընդգրկող գրքի հրատարակումից հետո, որտեղ նա անդրադարձել է նաև Արցախի 2020 թվականի 44-օրյա պատերազմին և այդ օրերին ԻԻՀ միջնորդությանը, փորձագիտական, քաղաքական շրջանակները թարմացրեցին 44-օրյա պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու թեման: 168.am-ը մշտապես «տաք» է պահում այս թեման և առհասարակ, պատերազմին առնչվող ցանկացած թեմա, այդ թվում՝ նախապատերազմյան: Իսկ ասելիք դեռ շատ կա:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրն, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9,5 %-ով։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ ցնցել է ողջ աշխարհը, ինչպես նաև խառնել ԱՄՆ նախընտրական բոլոր խաղաքարտերը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, եթե այն միտված լինի Սիրիայի ազգային շահերին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է՝ անկախ այլ երկրների ղեկավարների դեմ մահափորձերից, ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօրվա հեռավար բրիֆինգում։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթեցվել հայտնի սրճարաններից մեկի մոտ, որտեղ ֆուտբոլասերները դիտում էին 2024 թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղն Իսպանիայի և Անգլիայի միջև։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Սակայն Վաշինգտոնի շտապողականությունը կապ ունի՝ ինչպես աշխարհաքաղաքականության, այնպես էլ՝ ամերիկյան ընտրությունների անկանխատեսելիության հետ, որը ստիպում է կողմերին ինտենսիվ համոզել։ Այցերը ՀՀ կապ ունեն այդ ցուցադրական աշխատանքի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել պատվիրակության նախագահի լիազորությունների ավարտի կապակցությամբ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ ԱՄՆ-ը սկզբունքորեն չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխիք։ Չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունը, որովհետև Միացյալ Նահանգների քաղաքական կուրսը ենթադրում է Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից ամեն գնով։
Եվրամիության խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ենթադրյալ աջակցության հետ։ Պատժամիջոցների երկարաձգումը ԵՄ-ում պատճառաբանել են նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի շրջանում գործող զինված կազմավորումներին Իրանի ցուցաբերած աջակցությամբ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
Թուրքիայի Այդին քաղաքում գտնվող թղթի գործարանում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են խոշոր հրդեհի դեմ։ Anadolu գործակալությունը նշում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց ավելի օգտագործված ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը երկիր և պատրաստվում են նախաձեռնել նման միջոցների ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։
Ապրիլի 23-ից հետո, երբ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց առաջին սահմանային սյունը՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանագծման ապացույց, Բաղանիսում, Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում և Տավուշի այլ սահմանամերձ գյուղերում անվտանգային հարցերն ու տագնապները բնակչության շրջանում ավելի խորացան։
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հույս ունի, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը կփոխի:
Թուրքիայի Անթալիա նահանգի Դոշեմելաթը շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի կողմից պաշտոնի ստանձնումը։
Politico պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրում է, որ ԵՄ արտգործնախարարները պատրաստվում են բոյկոտել օգոստոսի 28-ից 29-ը Բուդապեշտում նախատեսված գագաթաժողովը։
Պետքարտուղարի տեղակալ Զեյան հանդիպեց քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկեց ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջ մղման հարցերում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Sputnik Արմենիան դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից մեզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական Դեն Սկավինոն X սոցիալական ցանցում գրել է, որ Թրամփը մահափորձի ժամանակ փրկվել է, քանի որ գլուխը թեթևակի թեքել է դեպի մեծ հեռուստատեսային էկրանը։
Ղազախստանում անցկացվող «Biplestik-2024» զորավարժություններին մասնակցող ադրբեջանական օդուժի ինքնաթիռները մարտական կրակոցներով ուսումնա-վարժական թռիչքներ են կատարել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ անդամ երկրներին ուղարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման իր առաջարկները։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ջոն Քենեդու սպանությունից անցել է շուրջ 60 տարի, սակայն քրեական գործն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, ավելին, այն ունի չտրված հարյուրավոր հարցերի պատասխաններ:
Պակիստանի ազգային հաշվետվության բյուրոն՝ հակակոռուպցիոն գործակալությունը, նոր մեղադրանք է առաջադրել մեկ օր անց այն բանից հետո, երբ հուլիսի 13-ին Իսլամաբադի դատարանը բավարարել էր Խանի և նրա կնոջ բողոքարկումը՝ չեղյալ համարելով անօրինական ամուսնության գործով դատավճիռը․ դա վերջին դատական գործն էր, որ «Պակիստան Թեհրիկ ի Ինսաֆ» (PTI) կուսակցության հիմնադրին պահում էր բանտում:
Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։