Պենտագոնը 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար. Washington Post
Պենտագոնը Սպիտակ տան հաստատմանն է ուղարկել ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային պահանջ՝ Իրանի դեմ պատերազմի հետագա ֆինանսավորման համար: Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան աղբյուրի։
Թերթը նշում է, որ այս գումարը զգալիորեն գերազանցում է ռազմական արշավի համար ծախսերի՝ ավելի վաղ հրապարակված թվերը։ Լրացուցիչ ֆինանսավորման նպատակների թվում նշվում է սպառազինությունների և զինամթերքի չափազանց կարևոր կատեգորիաների արտադրության «շտապ» ավելացումը։
Washington Post-ը գրում է, որ սա գերատեսչության բյուջետային կարիքների առաջին գնահատումը չէ, որն առաջարկվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում, սակայն եթե պահանջը Կոնգրես ուղարկվի այս չափով, ապա դա «հավանաբար կհանգեցնի խոշոր քաղաքական մարտի»։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Սպիտակ տունը հրաժարվել են թերթին մեկնաբանություններ տալ։



