«Եվրաեռյակը» և ԱՄՆ-ն Իրանի և Մերձավոր Արեւելքի շուրջը հանդիպում կանցկացնեն փետրվարի 18-ին
«Եվրաեռյակի» երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները փետրվարի 18-ին կհանդիպեն Փարիզում, որպեսզի տեսախորհրդաժողովի ձեւաչափով ամերիկացի պաշտոնակացի հետ միասին քննարկեն Իրանի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության թեման: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
«Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Դրիանը փետրվարի 18-ին Փարիզում կընդունի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ Մեծ Բրիտանիայից իր պաշտոնակիցներ Հայկո Մաասին եւ Դոմինիկ Ռաաբին: Տեսախորհրդաժողովի ռեժիմով նրանց կմիանա ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Հանդիպմանը կքննարկվեն Իարանի եւ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ այդ թեմաների շուրջը կանոնավոր քննարկումների շրջանակում»,- հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: