
Ավելի քան 60 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թվաքանակը հասել է առնվազն 61-ի: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր մահիկի ընկերությունը:
Իրանի սեյսմոլոգները փետրվարի 17-ի երեկոյան գրանցել են 5,6 մագնիտուդով երկրաշարժ, որի օջախը գտնվում է Սպահանի նահանգի եւ Կոհգիլույե եւ Բոյերահմեդ նահանգի սահմանին:
Օջախին մոտ ընկած բնակավայրը՝ Սիսահթ ոչ մեծ քաղաքը, գտնվում է ստորգետնյա ցնցումների վայրից 10 կիլոմետր հեռավորությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր 43 տուժածների մասին:
«Հաշվի առնելով տեղի ունեցածի մասշտաբները՝ այսօր ժամը 14:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 14:30) Սիսահթում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մեր 61 հայրենակից է տուժել Կոհգիլույե եւ Բոյերահմեդ նահանգի բնակիչների շրջանում»,-գործակալությունը մեջբերում է իրանական Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչի հայտարարությունը:
Նշվում է, որ մի շարք անձինք, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին հիվանդանոցներ, արդեն դուրս են գրվել:
Առնվազն յոթ մարդ դեռեւս գտնվում են հիվանդանոցներում: Tasnim գործակալությունն ընդգծում է, որ երկրաշարժի շրջանում բազմաթիվ շինություններ լուրջ վնասվածքներ են ստացել, դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: