
«Թուրք բժիշկների միության» նախագահը բարոյական փոխհատուցում կվճարի Էրդողանին

«Թուրք բժիշկների միության» (TTB) նախագահ Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի դեմ քրեական գործ է հարուցվել սոցցանցում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Ստամբուլի դատախազությունը Ֆինջանջըի դեմ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում: Նա մեդադրվում է «պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու» մեջ:
Ստամբուլի ընդհանուր իրավասության 42-րդ դատարանում տեղի ունեցած դատական նիստին Ֆինջանջըն չի ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրաքը և պահանջել է իրեն անմեղ ճանաչել:
Ֆինջանջըի փաստաբանը նշել է, որ պետք է դատարանը վերջինիս գրառումը դիտարկի խոսքի ազատության շրջանակում:
Դատարանի որոշմամբ՝ Ֆինջանջըն պետք է Էրդողանին վճարի 7.080 թուրքական լիրա (մոտ 524.000 դրամ) բարոյական փոխհատուցում։