Իտալիայի Սենատը վստահություն է հայտնել Մարիո Դրագիի նոր կառավարությանը
Իտալիայի խորհրդարանի Սենատը լույս փետրվարի 18-ի գիշերը վստահություն է հայտնել Մարիո Դրագիի գլխավորությամբ նոր կառավարությանը։ Անցած շաբաթ ԵԿԲ-ի նախկին ղեկավարը նոր նախարարների խորհուրդ ձեւավորեց լայն կոալիցիայի հիման վրա, որի մեջ մտել է խորհրդարանական կուսակցությունների մեծամասնությունը: Հաջակցություն նոր նախարարների կաբինետի արտահայտվել է Իտալիայի խորհրդարանի վերին պալատի 262 անդամ, դեմ է քվեարկել 40 խորհրդարանական, երկուսը ձեռնպահ են մնացել:
Այսպիսով, քվեարկության արդյունքներով՝ Դրագին կանապահովեց սենատի ճնշող մեծամասնության աջակցությունը՝ զգալիորեն գերազանցելով բացարձակ մեծամասնության նվազագույն շեմը: Փետրվարի 18-ին նմանօրինակ ընթացակարգ կանցկացվի պատգամավորների պալատում: Ընդդիմություն մնաց «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, որի աջ կենտրոնամետ կոալիցիայի («Լիգա» եւ «Առա՛ջ, Իտալիա») գծով զինակիցները պաշտպանեցին Դրագիի կառավարությունը: Բացի այդ, «5 աստղ շարժումից» մի քանի սենատորներ դեմ քվեարկեցին ի հեճուկս իրենց զինակիցների: Նրանց դեմարշը դարձավ նոր կոալիցիայի շուրջ ներքին տարաձայնությունների հետեւանք:
«Շարժումն» ավելի վաղ առցանց-հարցում անցկացրեց իր կողմնակիցների շրջանում, որոնք 59 տոկոս ձայնով հավանություն տվեցին քաղաքական ուժերի մասնակցությանը նոր կառավարության կազմում: Քվեարկությունից առաջ հանդես գալով սենատում՝ Դրագին միասնության եւ ազգային պատասխանատության զգացման կոչ արեց երկրին: Նրա խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերի եւ իր՝ որպես վարչապետի, գլխավոր պարտականությունը «համավարակի դեմ պայքարն է բոլոր միջոցներով եւ համաքաղաքացիների կյանքի պաշտպանությունը»: Նոր նախարարների խորհրդում հանգուցային պաշտոնների մեծամասնությունը պահպանել են այն նախարարները, որոնք մտնում էին Ջուզեպե Կոնտեի նախորդ կառավարության կազմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: