
Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը հոսպիտալացվել է

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ 99-ամյա դուքս Ֆիլիպը վատ ինքնազգացողության պատճառով, բժիշկների խորհրդով,տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ նա մի քանի օր կմնա հիվանդանոցում:
Reuters-ը հայտնում է, որ արքայազն Ֆիլիպը բուժհաստատություն է եկել սովորական մեքենայով և ներս է մտել առանց որևէ մեկի օգնության: Գործակալության աղբյուրները նաև հայտնում են, որ նրա հոսպիտալացումը որևէ կերպ կապված չէ կորոնավիրուսային վարակի հետ:
Հունվարի 9-ին հայտնի էր դարձել, որ թագավորական զույգը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ընդ որում, հայտնի չէ, թե որ պատվաստանյութն է նրանց ներարկվել և արդյոք նրանց ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: