Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սուբիկ բեյն իր ռազմակայանի է վերածում
Միացյալ Նահանգները Սուբիկ բեյ քաղաքն աստիճանաբար իր ռազմակայանի է վերածում Ֆիլիպիններում: Այդ մասին, ինչպես հայտնել է Manila Bulletin թերթը, հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։
Նա քննադատության է ենթարկել փոխնախագահ Լենի Ռոբրեդոյին, որը, նրա խոսքով, անգիտություն է հանդես բերում միջազգային գործերում եւ չի արձագանքւմ «բազմաթիվ վիրավորանքներին», որոնք ԱՄՆ-ը պատճառում է Ֆիլիպիններին: «Դուք չգիտեք նախորդ դեպքերի կամ նախադեպերի մասին, երբ ամերիկացիները բացահայտորեն առաջադիրք են կառուցում,- մեջբերում է թերթը նախագահին:
– Դուք գիտե՞ք մեծ քանակությամբ պահեստների մասին, որտեղ Ամերիկան տեղավորել է իր զենքը Ֆիլիպիններում: Դուք գիտե՞ք, որ նրանք աստիճանաբար Սուբիկ բեյը վերածում են ամերիկյան ռազմակայանի:
Ես գիտեմ այդ մասին, որովհետեւ ինձ զեկուցում են եւ որովհետեւ ստացել եմ իրավիճակի գնահատումը Ֆիլիպինների զինված ուժերի կողմից: Սուբիկ բեյի ռազմակայանն ԱՄՆ-ի տրամարդության տակ էր 1898 թվականից մինչեւ 1992 թվականը: Այն տարածաշրջանում Պենտագոնի հենակետերի թվում էր:
1992 թվականին ամերիկացի զինվորականները լիովին դուրս բերվեցին այնտեղից ժողովրդական հեղափոխությունից հետո, որը տապալեց դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի ամերիկամետ վարչակարգը: Այդ ժամանակվանից ի վեր այնտեղ ստեղծվել է տնտեսական գոտի, ակտիվորեն զարգանում է զբոսաշրջությունը: 2014 թվականին Դուտերտեի նախորդի օրոք ԱՄՆ-ը Ֆիլիպինների հետ ստորագրել է նոր պայմանագիր, որը Պենտագոնին թույլ է տալիս 10 տարվա ընթացքում «ժամանակավոր եւ շրջափոխման հիման վրա» Ֆիլիպիններում տեղաբաշխել իր ռազմական ինքնաթիռներն ու նավերը: Նախագահ Դուտերտեն, որը վերջերս ԱՄՆ-ից պահանջել է «վճարել», եթե ցանկանում է պահպանել այդ համաձայնագիրը, խիստ կշտամբել է Ռոբրեդոյին «ամերիկամետ դիրքորոշման» համար, նշում է թերթը:
Նախագահին անհանգստացնում է, որ իր երկիրը կարող է հայտնվել խաչաձեւ կրակի տակ Հարավչինական ծովում վեճի պատճառով պատերազմ սկսվելու դեպքում: «Ի՞նչ են մեզ տվել ամերիկացիները,- մեջբերում է նրան թերթը:- Նրանք վերածում են իրենց առաջադիրքի, իրենց կողմնակիցների: Պատերազմ սկսվելու դեպքում Ֆիլիպինները միանշանակ ներքաշված կլինեն դրա մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: