Բաժիններ՝

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին

Ռուսաստանն սպառնալիքէ ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա ելույթի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքում:

«Ռուսաստանն սկնհայտ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, ներառյալ ԱՄՆ-ի, համար, ռազմական ուժ օգտագործելով իր նպատակներին հասնելու համար»,-նշել են Պենտագոնում:

Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է առաջ տանել իր շահերը եւ Մոսկվային հարկադրել «պատասխան տալու ոչ խելամիտ եւ ագրեսիվ գործողությունների համար»:

«Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում իր ավտորիտար մոտեցումներով անվտանգությունն ու կայունությունը խարխլելու Ռուսաստանի ձգտումը: Մենք դա տեսնում ենք նաեւ Չինաստանի հետ նրա համագործակցության մեջ»,-ընդգծել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ ինչպես առճակատման, այնպես էլ նրա հետ համագործակցության:

Նա նշել է Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը սպառազինությունների մրցավազքի վերսկսման վտանգի պատճառով: Այդուհանդերձ, Ստոլտենբերգը կարծում է, որ Մոսկվայի հետ հարկավոր է երկխսություն վարել ուժի եւ վճռականության դիրքից: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հենց ՆԱՏՕ-ն է բացահայտորեն միջամտում երկրի ներքին գործերին՝ քաղաքական եւ տնտեսական զսպման հասնելու նպատակով, օգտագործելով ինչպես պատժամիջոցների մեխանիզմները, այնպես էլ քաղաքական սադրանքները: Մասնավորապես, նա նշում է վարկաբեկումը՝ Ռուսաստանի մասին ապատեղեկատվության եւ բացահայտ ֆեյքերի տիրաժավորման ճանապարհով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս