Բաժիններ՝

Փարիզի դատարանը երեք ահաբեկիչների մինչև 30 տարվա ազատազրկման է դատապարտել

Փարիզի դատարանը երեք ջիհադիստ ահաբեկիչների դատապարտել է 22-30 տարվա ազատազրկման ահաբեկչական խմբավորում ստեղծելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2016 թվականի դեկտեմբերին Փարիզի ահաբեկչության նախապատրաստման մեջ: Քննությունը պարզել է, որ նրանցից երկուսը՝ Յասին Բուսերիան և Հիշամ Մակրանը 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ստրասբուրգում ստեղծել են մի խմբավորում, որը հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Երրորդ մեղադրյալը՝ մարոկկացի Հիշամ ալ-Հանաֆին, զբաղվել է կամավորների հավաքագրմամբ: Նա նաև մտադրվել է Փարիզում մասնակցել ահաբեկչությանը՝ մահապարտի կարգավիճակով, սակայն 2016 թվականի նոյեմբերին Մարսելում ձերբակալվել է:

Երեքն էլ դատարանի առաջ ասել են, որ զղջում են արվածի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728