Ոստիկանությունը խնդրում է շուրջ 5.000 զինվոր Վաշինգտոնում թողնել մինչև մարտի կեսերը. CNN
Կապիտոլիումի ոստիկանությունը հղել է խնդրանք, որտեղ նշված է Վաշինգտոնում ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 4 900 մարտիկների ներկայության անհրաժեշտությունը մինչեւ մարտի 12-ն ի դեպս անկարգությունների նախկին նախագահ Դոնալդ Թրափի կողմնակիցների մասնակցությամբ: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալքի տվյալներով՝ Պենտագոնը ներկայումս հաշվում է այն զինծառայողների օպտիմալ թիվը, որոնց պետք է թողնել Վաշինգտոնում:
Զինվորականների հետ կոնգրեսականների խորհրդակցությունում անհանգստություններ են հայտնել մարտի 4-ին Թրամփի կողմնակիցների հնարավոր ակցիաների առիթով: Մինչեւ 1933 թվականը ներառյալ նախագահի պաշտոնակալությունը տեղի է ունեցել հենց այդ օրը, ինչի հետեւանքով, ովքեր համաձայն չեն կայացած ընտրությունների արդյունքներին, կրկին կարող են հավաքվել ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մոտ: Հունվարին Ազգային գվադրիայի հրամանատար գեներալ Դենիել Հոքանսոնը հայտարարել է, որ 7 հազար զինծառայողներ մայրաքաղաքում կմնան մինչեւ մարտի կեսերը ի դեպս հնարավոր անկարգությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: