Թրամփը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ խոսելու կրկին ԱՄՆ-ի նախագահ քվերակվելու պլանների մասին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի կարող ստույգ ասել, թե ինքը կմասնակցի արդյոք պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է փետրվարի 17-ին Newsmax TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ես առայժմ չէի ասի, բայց մենք վիթխարի պաշտպանություն ունենք»,- ընդգծել է նա:
Հանրապետականը նաեւ նշել է, որ իր կողմնակիցների թիվը ներկայումս նույնիսկ ավելի շատ է, քան մինչեւ 2020 թվականի նախագահական ընտրությունները, որոնք նա տանուլ տվել դեմոկրատ Ջո Բայդենին: Politico թերթի տվյալներով՝ Թրամփն ավելի վաղ իր շրջապատի մարդկանց տեղեկացրել է պետության ղեկավարի հաջորդ ընտրություններում իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: