Բաժիններ՝

Ադրբեջանցի մայրերը բողոքում են, հարցնում են, ո՞ւր են մեր որդիները. ադրբեջանագետը՝  ծանր վիրավորված զինվորների ներքին օրգանները վաճառելու մասին  

2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը երբ ամփոփել է անցնող տարին, ասել է, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող հայկական տարածքներում կբնակվեն մահացած զինվորների ընտանիքները: Նա ասել է, որ Բաքվի, Գանձակի, Սումգայիթի բնակիչները կլինեն նրանց թվում: Ստացվում է՝ Ալիևը նրանց ստիպում է, որպեսզի գնան ու բնակվեն. այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ու հավելում, որ միջազգային փորձագետները հայտնել են, որ այդ տարածքներն ականազերծելու համար առնվազն 5-10 տարի է պետք:

«Անգամ բռնաճնշումների գործադրմամբ, այսպես կոչված, փախստականները չեն գալիս այդ տարածքներ: Մարդիկ կտրականապես հրաժարվում են, ու փախստականների և իշխանության միջև կտրուկ հակասություն գոյություն ունի, իսկ Բաքվի բռնապետի իշխանությունը ճնշման միջոցներ է գործադրում, որ փորձի զոռով այդ մարդկանց տանել, ինչը չի հաջողվում: Ժամանակին Շահումյանի շրջանում բնակեցնելու համար իրենք օգտագործել են Թուրքիայի ներուժը և ներդնելով հսկայական գումարներ՝ քրդերի վերաբնակեցրին, ովքեր եկել էին Թուրքիայից:

Հիմա ևս բավականաչափ մեծ գումար է ալիևյան ռեժիմը հատկացրել, որպեսզի այդ տարածքները վերաբնակեցվեն: Սակայն ցույցեր են լինում, ժողովուրդն ասում է, որ չի ցանկանում վեադառնալ այդ տարածքներ, ուստի որոշել են այդտեղ բնակեցնել թուրքամանների, սիրիացի վարձկանների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետը ցավով նշեց՝ մեր «պարտության նախամայրն» այն էր, որ Արցախի բնակչությունը տարհանվեց, և զինվորները չեն թաքցնում՝ խոստովանում են, որ մի բան է, երբ կռվում ես ու գիտես, որ թիկունքից քեզ կարող է ջուր հասցնեն բերել, մեկ այլ բան է, երբ իմանում ես՝ թիկունքում ամայի դաշտ է:

«Հայրենիքը դա տարածք չէ, ժողովուրդն է: Մարդիկ պետք է գնան ու բնակվեն»,- հավելեց նա:

Ադրբեջանում բողոքի մյուս ալիքն այն մասին էր, որ  ծանր վիրավորված, հատկապես 2000-2001թթ. ծնված զինվորների օրգանները վաճառում են՝ ուղարկելով հիմնականում Սինգապուր: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մատաղիսում մահացած 500 և վիրավորված 1000 ադրբեջանցի զինծառայողների մոտ 50 ներքին օրգան վաճառել են 10-15 միլիոն դոլարով:

«Ադրբեջանցի մայրերը բողոքում են, հարցնում են՝ ո՞ւր են մեր որդիները, պատերազմն ինչքան ժամանակ է՝ ավարտվել է, ինչո՞ւ չեն վերադառնում: Ադրբեջանում բավականաչափ լարված իրավիճակ է»,- նշեց ադրբեջանագետը:

Նա չբացառեց նաև այն, որ Ադրբեջանը, հնարավոր է՝ իր մահացած զինվորների անճանաչելի մարմիններն ուղարկի Հայաստան, որպեսզի չփոխանցի նրանց ընտանիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս