Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, Ֆրանսիայում հրկիզվել է 861 տրանսպորտային միջոց:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում հունվարի 2-ին ոստիկանությունը կարողացել է անվտանգ ազատել զինյալների կողմից առևանգված ավտոբուսի ուղևորներին և վարորդին:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի Հերաթ նահանգում առգրավել են 45 ուղևոր փոխադրող ավտոբուսը:
ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը վերջին երկու օրվա ընթացքում բարձրացրել է իր ռազմածովային ուժերի մի մասի մարտական պատրաստության մակարդակը:
Իտալիայի Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։
Մեզնից շատերի համար, ովքեր մեկուսացել են տներում, COVID-19-ը շարունակում է առեղծված մնալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, սակայն նրանց «չի կարելի ռազմագերիներ համարել»,-հաղորդում է Sputnik-Ադրբեջանը:
Վենեսուելայի իշխանություններն առաջիկա երեք ամսվա ընթացքում մտադիր են COVID-19 կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին ներարկումն անել իր 10 մլն քաղաքացիների:
Եվրամիության ղեկավարներն ստորագրել են Մեծ Բրիտանիայի հետ առեւտրի եւ համագործակցության համաձայնագիրը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո:
Ռուսաստանյան զրահատանկային տեխնիկան կհանդերձեն նոր մարտական լազերներով, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարելու համար:
Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը կերկարացնի մինչեւ հունվարի 7-ը: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական ավիացիայի նախարար Խարդիփ Սինգհ Փուրին:
ՆԱՏՕ-ն մտադիր է բարելավել հնարավորությունները կենսաբանական զենքի կիրառմամբ հարձակման սպառնալիքի կանխման համար:
Թուրքիան դեկտեմբերի 30-ից կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք է պահանջելու բոլոր ուղեւորներից, որոնք երկիր են ժամանելու ավիատրանսպորտով:
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը դեկտեմբերի 30-ին հավանություն է տվել աբորտների օրինականացման օրենքին:
ԱՄՆ-ի American Airlines Group Inc. խոշորագույն ավիաընկերությունը դեկտեմբերի 29-ին վերսկսել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները, որոնք դադարեցվել էին գրեթե երկու տարի առաջ տեղի ունեցած երկու ավիավթարներից հետո:
Իրանը 48 մարդու է մեղադրում ԱՄՆ-ի գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը նրանց մասնակցության պատճառով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն դիտարկում է Կուբան այն պետությունների ցանկ ներառելու հնարավորությունը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, օժանդակում են միջազգային ահաբեկչական խմբավորումներին:
«Արցախի ապագայի համար կարևոր են լինելու թե ՀՀ ներքին զարգացումները, այն, թե Փաշինյանը կկարողանա՞ պահել իշխանություն, թե՞ ոչ, կարևոր են լինելու նաև ռուս-թուրքական բանակցությունները Սիրիայի և Ղարաբաղի շուրջ, Արևմուտքի որոշումները Ղարաբաղի ուղղությամբ և ԵԱՀԿ ՄԽ գործընթացի ապագայի վերաբերյալ, ԱՄՆ նոր նախագահության աշխատանքը Ռուսաստանի, հետևաբար՝ տարածաշրջանի՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ամփոփելով տարին տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից և նախանշելով գալիք տարվա անելիքներն ու հնարավոր զարգացումները։
Բրիտանիայում դեկտեմբերի 31-ից ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսով պայմանավորված խստացված սահմանափակումները:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նամակէ հղել երկրի նախարարների կաբինետ՝ երկրաշարժից տուժած հարեւան Խորվաթիային օգնություն ցույց տալու համար 1 միլիոն եվրո տրամադրելու խնդրանքով:
Եմենի Ադեն քաղաքում պայթյուն է որոտացել կառավարական պալատի մոտ:
Մոնղոլիայի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Ադրբեջանն ավարտել է Մատաղիս (Սուգովուշան) և Թալիշ գյուղեր տանող ճանապարհների կառուցման առաջին փուլը:
Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաքի արվարձանի հրթիռակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել, երեք զինծառայողներ վերքեր են ստացել, գրանցվել է նյութական վնաս:
Կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրէի առաջին դեպքն են գրանցել Ճապոնիայում: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Եվրոպայի հրեական համայնքը հավանություն չի տալիս Ամանորի դիմավորմանը՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ դա համարվում է աշխարհիկ ավանդույթի մի մաս:
Կորոնավիրուսի տարածման նոր ալիքից խուսափելու համար հարկ է, որ Մեծ Բրիտանիան մեկ շաբաթում 2 մլն մարդու պատվաստում ապահովի, կարծում են Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի (LSHTM) փորձագետները:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը քննադատության է ենթարկվում ընդդիմախոսների եւ եւ ԶԼՄ-ների կողմից, դարձել է առեւտրական պատերազմի եւ աշխարհաքաղաքական վեճի օբյեկտ, կարծում է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը:
Եգիպտոսի իշխանությունները խստացնում են պահանջներն այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք պետք է ներկայացնեն օտարերկրացի զբոսաշրջիկները: