Բաժիններ՝

Իսրայելում կորոնավիրուսի նոր տարատեսակ են հայտնաբերել

Կորոնավիրուսի նոր տարատեսակ է հայտնաբերվել երկու ուղեւորների մոտ, որոնք Իսրայել էին վերադառնում արտասահմանից: Այդ մասին հաղորդել է «Եդիոտ Ահրոնոտ» հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը:

«Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ՊՇՌ-թեստերը, որոնք ուղեւորները հանձնել են երկիր ժամանելուց հետո, հայտնաբերել են կորոնավիրուսի մի տարատեսակ, որն իրենից ներկայացնում է օմիկրոն տարբերակի եւ նրա BA.2 տարատեսակի համակցություն»,-ասվում է հրապարակման մեջ: Հաղորդվում է, որ ուղեւորների մոտ հիվանդության թեթեւ ախտանշաններ են, ինչպիսիք են՝ տենդը եւ գլխացավը: Նրանցից ոչ ոք բժիշկների հատուկ օգնության կարիք չունի: Նոր տարատեսակը հազիվ թե կարողանա դուրս մղել մյուս շտամներին, կարծում է իմունաբան, Բար-Իլանի համալսարանի պրոֆեսոր Կիրիլ Քոենը, որի կարծիքը մեջբերվում է հրապարակման մեջ:

«Զանգվածային ախտահարումը, որը մենք տեսանք օմիկրոնի ալիքի ժամանակ, պաշտպանություն կդառնա, համենայն դեպս, ինչ-որ ժամանակ»,-ասել Է նա: Նրանք, ովքեր հիվանդացել են օմիկրոնով, համեմատաբար անվարակունակ են վիրուսի նկատմամբ, որը նրանց մոտ եղել է, ինչպես նաեւ այն տարատեսակների նկատմամբ, որոնք հայտնվել են ավելի ուշ: Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը եւ հոսպիտալացված ծանր հիվանդների թիվն Իսրայելում շարունակում է նվազել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031