Պուտինն իրական է անվանել Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման սպառնալիքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման սպառնալիքը իրական է եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ:

«Ուկրաինայում գործել է տասնյակ լաբորատորիաների ցանց, որտեղ Պենտագոնի ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվել են ռազմակենսաբանական ծրագրեր, այդ թվում և փորձարկումներ կորոնավիրուսի, սիբիրյան խոցի, խոլերայի, աֆրիկյան ժանտախտի և այլ մահաբեր հիվանդությունների նմուշների հետ»,- հայտարարել է նա:

Պուտինի խոսքով՝ այդ «գաղտնի ծրագրերի հետքերն այժմ փորձում են մաքրել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031