Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարգադրություն է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին, հաղորդել է պետության ղեկավարի վարչակազմը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլեւս կորոնավիրուսով վարակման ախտանիշներ չունի:
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները կարողացել են խոցել այն հրթիռների մեծ մասը, որոնք դեկտեմբերի 25-ին իսրայելական բանակն արձակել էր Համայի նահանգի արեւմտյան մասի ուղղությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսը 130 միլիոն դոլարով ավելացրել է Հակահրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն՝ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին)՝ երկու շաբաթ առաջ հավանության արժանացած ռազմական բյուջեի շրջանակում:
Moderna պատվաստանյութն արդյունավետ է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի դեմ, բայց անցկացվելու են լրացուցիչ փորձարկումներ:
Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել է ավստրիական բիզնեսի ներկայացուցիչների կողմից կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի նկատմամբ դրսեւորած մեծ հետաքրքրության մասին. ուշադրություն են ցուցաբերում նաեւ ՄԱԿ-ի միջազգային հաստատությունները, որոնք տեղակայված են Վիեննայում:
Համաճարակաբանական սպառնալիքի առավելագույն հինգերորդ մակարդակ է հայտարարվել Չեխիայում. կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում երկրում կորոնավիրուսի պատճառով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 78 միլիոն 524 հազարից:
Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը որոշել է չհրաժարվել ամանորյա ժամանցային ծրագրերից, չնայած տեղական իշխանությունների կողմից համապատասխան արգելքին:
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ:
Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգ երգելու, այն տեսանկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսի եւս մեկ նոր հիմնամանրէ, որը երկիր է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ):
«Ես չգիտեմ, թե ընդդիմությունն էլ ի՞նչ լեզվով բացատրի, որ մարդիկ հասկանան, որ իրենց հայրենիքն ամեն օր պակասում է։ Եթե կան մարդիկ, որոնք այնքան տգետ են, որ մտածում են, թե Արցախի խնդիրն ավարտվեց, էլ խնդիր չունենք անվտանգության, սխալվում են, որովհետև մենք խնդիր չունեինք, երբ մեր սահմանն անցնում էր Հորադիզով, իսկ հիմա իսկապես ունենք անվտանգության խնդիր, հետևաբար՝ պետք չէ թույլ տալ, որ Փաշինյանը փափուկ բարձ դնի մարդկանց գլխի տակ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուսաստանի մոտավորապես տասը մարտանավեր, հակաօդային պաշտպանության «Տոր» եւ «Պանցիր» համակարգեր են գործի դրվել Սիրիայի Տարտուսի նավահանգստում ՌԴ ռազմածովային բազայի պաշտպանության գծով վարժանքների ժամանակ:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանը վերջնականապես չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, այսինքն՝ Արցախյան հակամարտության գոտում աշխատում է երկու ճակատով։ Ըստ նրա՝ սա ճկունության նշան է։
Կորոնավիրուսի նոր՝ A701V անվանումը ստացած շտամ է հայտնաբերվել նաև Մալայզիայում:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրափի վարչակազմը չի պատրաստվում երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ՌՀՍ-3) ներկայիս տեսքով:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը:
Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային միջավայրը, այս դեպքում ավելի բնութագրական կլինի նշել, վտանգավոր իրավիճակը՝ Հայաստան-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանի հեռավորությունը հայկական համայնքներից, ադրբեջանական ուժերի հավակնությունները և սահմանազատման աշխատանքների որակը, ստիպում են վերանայել ՀՀ անվտանգային համակարգը և նոր լուծումներ տալ Սյունիքում առկա անվտանգային մարտահրավերներին։
Երեք մարդ է զոհվել նավթավերամշակման գործարանում (ՆՎԳ) բռնկած հրդեհի հետեւանքով, որը գտնվում է Իրաքյան Քրդստանի Էրբիլի նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում:
Մոլդովայի նախագահի պաշտոնից հեռացող Իգոր Դոդոնը լիազորությունները պաշտոնապես հանձնել է իրեն փոխարինող Մայա Սանդուին, որը դեկտեմբերի 24-ին ստանձնել է հանրապետության ղեկավարի պաշտոնը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակման ետեւում կանգնած է Իրանը:
Մկրտչյանն ինքը գերեվարվել է արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Նա կասկածվում է ադրբեջանցի ռազմագերիների խոշտանգման համար, որոնք հայկական կողմում են հայտնվել 90-ականների սկզբին արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ։ Սակայն հանգամանքների ինչ-որ տարօրինակ բերումով այդ նույն ժամանակաընթացքում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ամերիկյան գործակալական ցանցը Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) բոլոր խափանարար գործողությունների համակարգողի՝ «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կամ, ավելի պարզ՝ Սորոսի հիմնադրամի միջոցով։ Լուրջ մտորումների տեղիք է տալիս այն, որ Սորոսի հիմնադրամին ենթակա զանգվածային լրատվամիջոցները (civilnet.am, Lragir.am, 1in.am, Factor.tv, Azatutyun.am, Armtimes), ինչպես նաև մեկուկես տասնյակ ՀԿ-ներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիներին հղած ավանդական ամանորյա ուղերձը պլանավորում է լսել համաքաղաքացիների 72 տոկոսը. 43 տոկոսը պատրաստվում էուշադիր լսել պետության ղեկավարի խոսքը, մնացած 29 տոկոսը՝ ընդհանուր առմամբ:
COVID-19-ի համավարակի դեմ պայքարի, դրա հետ կապված տնտեսական դժվարությունների հաղթահարման եւ բնակչության օգնության համար հատկացումների ընդհանուր գումարն աշխարհում այժմ գերազանցել է 13 տրիլիոն դոլարը:
2021 թվականին Չինաստանի տնտեսության աճի տեմպերը կարող են կազմել 7,9 տոկոս:
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկումներից, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա: