ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:
Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների սրումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած վիրավորական դիտողություններից հետո, կարող է հանգեցնել այն բանին, որ ֆրանսիական կողմը մի շարք միջոցներ ձեռնարկի, որոնք կոչված են պատժելու Թուրքիային:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 26-ին Աթենքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների նիստերը, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի առաջիկա հանդիպումները ժամանակավորապես վերադառնում են տեսաձեւաչափի:
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, որ հայ ժողովուրդը պատրաստ է ծանր փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի, շեշտեց՝ այս պատերազմում Արցախի ժողովուրդը կանգնած է մինչև վերջ:
Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
«Ընթանում են ծանր մարտեր, զինադադարի պահպանման մասին որևէ խոսք չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին ցույց տվեցին, որ որևէ ձևով չեն ընդունում միջազգային որևէ պարտավորություն, նրանք հասկանում են միայն ուժի լեզուն։ Ունենք այն ինչ ունենք։ Զինադադարը կրկին ձախողել են»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել նաեւ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից հետո:
Առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 50-ը՝ վիրավորվել հոկտեմբերի 27-ին Պակիստանի Փեշավար քաղաքի սեմինարիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։
Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու և շարունակական հարվածների հետևանքով Արցախում հոկտեմբերի 26-ին քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել:
Եվրոպական «եռյակը» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա) կշարունակի աշխատանքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պահպանման նպատակով:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր է 2021 թվականի ամռանը Տոկիոյում անպայման անցկացնել Օլիմպիական եւ Պարալիմիական խաղերը՝ որպես կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի խորհրդրանիշ:
Կորոնավիրուսի համավարակի ֆոնին արձանագրվել է կազմակերպված հանցավորության աճ եւ, ինչպես սպասվում է, վերելք կապրի:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի եւս մեկ արտադրողի՝ «Գեներիում» ընկերությանը:
Երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին ադրբեջանական օդանավակայանում կայանված թուրքական F-16-երը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել Է 43 միլիոնը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ:
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։
Վերջին շրջանում թուրքական լիրայի արժեզրկման անընդհատ գերազանցվող ռեկորդները խոսում են երկրի տնտեսությունում խորը և համակարգային ճգնաժամի մասին, որը ժամ առ ժամ բարդացնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի էքսպանսիոնիստական «ախորժակը» և դրան հագուրդ տվող ֆինանսական քաղաքականությունը։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Եթե չեն գործում հրադադարի պայմանավորվածությունները, ապա պետք է գնալ խաղաղություն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին, հրադադարին և անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապես կփոխեն ստեղծված իրավիճակը։
Երեկ երեկոյան ուշ ժամին տեղի ունեցած մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություներով առաջանալ:
«Սպուտնիկ V» պատվաստանյութն առանց կողմնակի ազդեցությունների է տանում պատվաստում ստացողների 85 տոկոսը:
Երեկ երեկոյան ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն:
Արծրուն Հովհաննիսյանի և Արմեն Փամբուխչյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
«Որևէ մեկի համար դա գաղտնիք չէ. առաջին երկու հրադադարից հետո Թուրքիան իր բացասական վերաբերմունքը հայտնեց: ՄԽ-ն կամ գերտերություններից որևէ մեկը, կամ բոլորը միասին առաջին հերթին պետք է ճնշեն Թուրքիային և ստիպեն՝ դադարեցնել պատերազմը: Արդեն այսօր պարզ է, որ Ալիևը պարզապես խամաճիկ է, և ինչպես հիմա սրամտորեն ասում են՝ Էրդողանն ասել է՝ մենք կպատերազմենք մինչև վերջին ադրբեջանցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Էսօր մեր երկրում պետք ա, էսպես, թասիբը եռար, եռար, այ սենց… Հայաստանը և Արցախը և Սփյուռքը պետք ա թասիբի կաթսա լիներ: Սփյուռքը, իմիջիայլոց, թասիբի կաթսա ա հիմա, եռում ա, Սփյուռքի թասիբը հիմա եռում ա, ինչի կապակցությամբ ուզում եմ գլուխ խոնարհեմ մեր սփյուռքահայ ժողովրդի առաջ»: