ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բոլոր դիվանագիտական ջանքերին, այդ թվում և ռուս-ուկրաինական բանակցություններին: Այս մասին Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք Ուկրաինայում խաղաղության կարիք ունենք: Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը: Մենք աջակցում ենք խնդրի լուծման որոնումների ցանկացած ջանքի, սատարում ենք խնդրի դիվանագիտական կարգավորմանը: Բնականաբար, մենք ողջունում ենք բանակցություններն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031