Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը մեծ ազդեցություն ունի առևտրաշրջանառության վրա

Հարավային Ասիայի երկրների տնտեսական ներուժի զուգակցումը Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ անդամ պետությունների հետ շոշափելի օգուտներ է բերում համագործակցության բոլոր կողմերին:

ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների շրջանակներում հատուկ ընդգծվել է Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագրի դրական ազդեցությունը երկկողմ առևտրաշրջանառության վրա: Ասվում է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵԱՏՄ համախառն բնակչությունը կազմում է 185,5 մլն մարդ, միավորման ՀՆԱ-ն՝ 2,6 տրլն դոլար, արդյունաբերական արտադրությունը՝ 1,6 տրլն դոլար, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը՝ 132 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930