10 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի ու Թուրքիայի իրավապահները համագործակցում են

Թուրքիայում իսրայելական ոստիկանության պահանջով կալանավորվել է վտանգավոր հանցագործ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական մամուլին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական ոստիկանությունը նմանատիպ հարցերով համագործակցում է Թուրքիայի իրավապահ մարմինների հետ:

Վերջին անգամ Թուրքիան ենթադրյալ հանցագործ էր փոխանցել Իսրայելին 10 տարի առաջ:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր գտնվում Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների մասին խոսելու և առհասարակ հարաբերությունները կարգավորելու նպատակով: 2008-ից ի վեր դա առաջին դեպքն էր, երբ Իսրայելի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031