Բաժիններ՝

G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մարտի 17-ին կանցկացնեն առցանց հանդիպում

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մարտի 17-ին կանցկացնեն հերթական առցանց բանակցությունները՝ նվիրված Ուկրաինայի շուրջ իրադրությանը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը։

ՏԱՍՍ-ում ստացված փաստաթղթի համաձայն՝ ճապոնական կողմից հանդիպմանը կմասնակցի Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին: Ընդգծվում է, որ առաջիկա բանակցություններում կողմերը պլանավորում են քննարկել Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրադրությունը, կարծիքներ փոխանակել հետագա գործողությունների շուրջ եւ ամրապնդել համագործակցությունը G7-ի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031