Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ)՝ Փհենյանում տեղի ուանեցող VIII համագումարում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ընտրվելը կուսակցության գլխավոր քարտուղար վկայում է նրա ձեռքերում իշխանության հետագա կենտրոնացման մասին եւ յուրօրինակ ուղերձ է ամբողջ աշխարհին:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով այս հանդիպմանը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ կատարվելիք բեռնափոխադրումներին, նկատեց՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում ըստ էության դժվար է տեսնել որևէ տնտեսական բաղադրիչ, այնտեղ ավելի շատ տարածքային ու տարածաշրջանային խնդիրներ են արծարծված, այն էլ՝ ոչ հստակ, ընդհանուր ձևակերպումներով։
Լեռնային Ղարաբաղի տարածքում աշնանային ռազմական առճակատման ժամանակ հայերի դիրքերին հարվածում էին թուրքական նորագույն TRLG-230 հրթիռները, գրում է «Ռեպորտյոր»-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հաստատել է «Անսար Ալլա» եմենական շարժումը (հուսիթներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրությունը:
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հունվարի 11-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը պատրաստ են դուրս բերվելու շահագործման:
Թուրքիայի պետական «TRT» հեռուստատեսությանը զայրացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային առաջին նշանակումը Մերձավոր Արևելքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարող է մոտ օրերս պաշտոնաթող լինել հասունացող կառավարական ճգնաժամի եւ կառավարող մեծամասնության աջակցությունից հրաժարվելու՝ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Իրական Իտալիա» կուսակցության ներկայացուցիչների սպառնալիքի ֆոնին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի անգործությունը, որոնք վերաբերում են ամերիկյան գերատեսչությունների վրա ռուսաստանյան հաքերների գրոհներին, բացատրվում է նրանով, որ նա ծառայության մեջ է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունն առաջատարն է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին:
«Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը:
Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում, միևնույն ժամանակ նա նշել է, որ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մեկընդմիշտ հեռանում է քաղաքականությունից։ Նա մտադիր է վերադառնալ նախկին կենսակերպին, որը վարել է մինչև 2011 թվականը։
Հունավարի լույս 10-ի գիշերն ավիահարվածի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել Աֆղանստանի Նիմրոզի նահանգում:
Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:
ԱՄՆ-ի կառավարությունը դատի է տվել թուրքական Ayyıldız Team հաքերային խմբին, հայտնում է ahvalnews.com լրատվականը:
Իրանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն անհրաժեշտ հաստատումներ են տվել ներքին մշակված COVID-19 պատվաստանյութով ևս 7 կամավորների ներարկելու համար:
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ն անվանել է ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 89 միլիոն 471 հազարից:
«Դա շատ սխալ էր, որովհետև ինչպես Սաֆարովի, այնպես էլ՝ այդ երկու մարդասպանների դեպքում իրենք հասկացան՝ ինչքան Հայաստանն իրենց «ընդառաջ գնա», այնքան իրենք կարող են գերիներ վերցնել: Հիշում եք, չէ՞, որ դրանից հետո մոտ 70 հոգու գերի վերցրին ադրբեջանցիները, ու նրանց մասին որևէ տեղեկություն չկա»:
Վտանգները առկա են և հստակ են բոլորի համար՝ ՀՀ ինքնիշխանության կորստի վտանգը՝ իր բոլոր ածանցյալ հետևանքներով։ Ես կարծում եմ, որ իրավական առումով Նիկոլ Փաշինյանը գաղտնի փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի, և ժողովուրդը պետք է չընդունի իր այս շտապողականությունը, ժողովուրդը պետք է չընդունի այդ փաստաթուղթը։ Այս ամենը հղի է շատ ծանր, մռայլ հետևանքներով ՀՀ-ի և Արցախի համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր:
Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները խախտել են Լիբանանի օդային տարածքը եւ հայտնվել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:
Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև:
Ղազախստանում հունվարի 10-ին անցկացվող Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 43,9%:
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կորոնավիրուսի դեպքերի մեծ թվի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Վրաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կստանա փետրվարին COVAX-ի միջոցով, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման, արտադրության եւ տարածման համաշխարհային նախաձեռնություն է: