«ՌԴ-ն բավականաչափ ուժ ունի երկրի բոլոր լկտիացած թշնամիներին տեղը դնելու համար». Մեդվեդևն առաջին գրառումն է արել Telegram-ում
Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի՝ տեղը դնելու մեր երկրի բոլոր լկտիացած թշնամիներին, մարտի 17-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևն առաջին գրառումն է կատարել իր անձնական Telegram ալիքում։
«Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի մեր երկրի բոլոր լկտիացած թշնամիներին տեղը դնելու համար։ Մենք կշարունակենք պայքարել այն աշխարհակարգի համար, որը հարիր է Ռուսաստանի Դաշնությանը և մեր քաղաքացիներին: Աշխարհակարգի, որում տեղ չկա նացիստների, պատմական ստերի ու ցեղասպանության համար։ Բարոյական ուժն ու պատմական ճշմարտությունը, ինչպես նախկինում, մեր կողքին են»,- գրել է Մեդվեդևը։