Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. շփումները կրում են կետային բնույթ: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ խոսք չկա որեւէ ակտիվ բանակցային գործընթացի մասին… Բնականաբար, ինչպես տեսնում եք, այն չկա: Մենք առանձին շփումներ ունենք առաջ եկած առանձին խնդիրների շուրջ, նույնիսկ ոչ թե պրոբլեմային հարցերի, այլ խնդիրների շուրջ:
Կետային շփումներ են»,-ասել է Զախարովան՝ հանդես գալով «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում»: Նա նշել է, որ Ռուսաստանը փորձել է ԱՄՆի հետ բանակցություններ վարել ընդհուպ մինչեւ փետրվարի 24-ը, բայց Միացյալ Նահանգները հրաժարվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: