Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ուժեր տեղակայել Ուկրաինայի տարածքում
ՆԱՏՕ-ի անդամ երկրները կիսում են կարծիքն այն մասին, որ դաշինքի զինված ուժերը չպետք է լինեն Ուկրաինայի ցամաքային կամ օդային տարածքում: Այս մասին դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասնական են իրենց դիրքորոշումներում՝ լինի դա Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու, թե այն հարցում, որ ՆԱՏՕ-ի ուժերը չպետք է լինեն Ուկրաինայի ցամաքային կամ օդային տարածքում: Մեզ վրա կա պատասխանատվություն՝ ապահովելու, որ այս հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից»,-հայտարարել է նա: