2022 թվականին Բոաոյի ասիական համաժողովը կկայանա ապրիլի 20-22-ը
Բոաոյի ասիական համաժողովն (ԲԱՀ) ընթացիկ տարում տեղի կունենա ապրիլի 20-ից մինչեւ 22-ը: Մարտի 17-ին այդ մասին հայտնել է ԲԱՀ-ի քարտուղարությունը։
Ինչպես ճշտվում է տարածված հայտարարության մեջ, միջոցառումը տեղի կունենա «Համավարակը եւ աշխարհը. համագործակցություն հանուն գլոբալ զարգացման եւ ընդհանուր ապագայի» նշանաբանով: Համաժողովը պլանավորվում է կազմակերպել ինչպես անմիջակա, այնպես էլ առցանց ռեժիմով: Դրա հանգուցային խնդիրն, ինչպես նշվում է, կդառնա «բնապահպանական, նորաստեղծական, հանդուրժողական զարգացման եւ համագործակցության» քննարկումը, «միջազգային համերաշխության ամրապնդումը»:
Հունվարին ԲԱՀ-ի գլխավոր քարտուղար Լի Բաոդունն ընդգծել է, որ համաժողովը 2022 թվականին անպայման կկայանա նույնիսկ համավարակի պայմաններում: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ միջոցառումը կանցնի հաջողությամբ: Ինչպես ճշտել է գլխավոր քարտուղարը, 2022 թվականին ԲԱՀ-ի գլխավոր թեմաների թվում են համաշխարհային տնտեսության թվայնացումը, միջազգային փորձի փոխանակումն ընդգրկուն համաճարակների հակազդման նպատակով, բնապահպանական կայուն զարգացման խթանումը, գլոբալ կառավարման հարցերը, համագործակցության ամրապնդումն Ասիայի երկրների եւ մյուս պետությունների միջեւ: Բոաոյի համաժողովը կանոնավորապես անցկացվում է 2001 թվականից Հայնանում եւ ունի 29 մասնակից երկիր (Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ):
2020 թվականին այն չի կայացել համավարակի պատճառով, սակայն 2021 թվականին կազմակերպվել է անմիջակա ձեւաչափով: ԲԱՀ-ն անվանում են Արեւելյան Դավոս. դա խոշոր հարթակ է կարեւոր համաձայնագրերի ստորագրման, Ասիայի եւ աշխարհի մյուս բոլոր տարածաշրջանների երկների գործարար եւ կառվարական շրջանների ներկայացուցիչների միջեւ դիրքորոշումների համաձայնեցման համար:
Չինաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են նվիրում դրա զարգացմանը եւ այդ մեխանիզմը դիտում են որպես մեղմ դիվանագիտության արդյունավետ միջոց, որը նպաստում է Պեկինի միջազգային շփումների ակտիվացմանն ու ամրապնդմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: