Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին արձագանքի հայելային կերպով: Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի՝ ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ մշակելիս:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինային Արևմուտքի կողմից զենքի տրամադրումը բարդացնում է իրավիճակը, քանի որ այդ զենքերը տեղափոխող խմբերը դառնում են ՌԴ զինված ուժերի համար օրինական թիրախ: Այս մասին նա խոսել է ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Թուրքիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։
Տեսեք. Նիկոլը Շուշին ու Հադրութը օկուպացված չի անվանում, Ադրբեջանի որեւէ սադրանքի չի պատասխանում, լռում է Արցախում գազի անջատման ու ադրբեջանական կրակոցների պայմաններում ու միայն խոսում է խաղաղության մասին։
Վրաստանում մարտի 20-25-ը տեղի կունենան Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին»,- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին:
Բելառուսը վեց ամսով երկարացրել է երկրից հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ երկրներին, գրում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան ոչ թե պատժամիջոների, այլ դիվանագիտության կողմնակից է:
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին, ըստ «Սիվիլնեթի»՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկել է 407 չվերթ:
Ադրբեջանի կառավարությունը հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
«Ռոսկոսմոս»-ը դիմել է Միջազգային տիեզերակայանի գործընկերներին՝ պահանջելով վերացնել իր ձեռնարկությունների նկատմամբ հայտարարված պատժամիջոցները:
Ամերիկյան և իրաքյան հատուկ ծառայությունները կարծում են, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին: Նա 2019 թվականին խմբավորման ոչնչացված ղեկավարի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբայրն է:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքմենստանում բացվել են բոլոր ընտրական տեղամասերն ու մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները:
Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 453 միլիոն 464 հազար 764: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1545-ով: Մահացել է 20 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 633 հազար 443 դեպք:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ հաջորդ տարում կթողնի Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը։
Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։
«Ադրբեջանը Երասխում, Արցախում ռազմական սադրանքների է դիմում մարտավարական կարևորագույն բարձունքներ զբաղեցնելու և Արցախի վերջնական հայաթափման նպատակով։ Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանից դեպի Արցախ գազ ապահովող գազատարի պայթեցումն ու բարձրախոսով Արցախի հայկական գյուղերի բնակիչների ահաբեկումը»։
Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրամանագրով արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում: