Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել բոլոր ռուս քաղաքական գործիչների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ կիրառել գործող բոլոր ռուս քաղաքական գործիչների նկատմամբ: Այս մասին նա խոսել է Կոնգրեսի երկու պալատների անդամների հետ տեսակապով հանդիպման ժամանակ:

«Անհրաժեշտ են պատժամիջոցների նոր փաթեթներ, անընդհատ, ամեն շաբաթ: Բոլոր ամերիկյան ընկերությունները պետք է անհապաղ լքեն Ռուսաստանն ու ռուսական շուկան»,- հայտարարել է Զելենսկին:

Նա հորդորել է նաև արգելել ռուսական ապրանքների ներկրումը:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան իշխանություններին ու անձամբ նախագահ Բայդենին օգնության, մասնավորապես զենք մատակարարելու ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031