
ԵՄ-ն կոչ է արել ՌԴ-ին վերանայել «պարենային գործարքին» մասնակցության դադարեցման որոշումը

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին վերանայել «պարենային գործարքին» մասնակցության կասեցման մասին որոշումը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին չեղարկել իր որոշումը», – գրել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվել է Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթներ էին իրականացնում: Հարձակման ենթարկված նավերն ու ենթակառուցվածքները օգտագործվել են մարդասիրական երթուղու գործունեության՝ Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանք արտահանելու համար։