Իրանի գործող նախագահն ավելի վաղ մտավախություն էր հայտնել այն մասին, որ «դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Իրանին սպառնում է COVID-19- ի 5-րդ ալիք:
Հուլիսի 3-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Հայաստան վերադարձան Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի տնօրենը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի, միայն, երբ պատվաստումների մակարդակը հասնի առնվազն 70 տոկոսի:
Մեծ Բրիտանիայում COVID-19-ի «դելտա» շտամը շատ արագ տարածվում է, չնայած դրան հոսպիտալացումների և մահացության թիվը ցածր է:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ընտրական «տասովշիկների» դեմ պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարեց, թե մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ կփորձեն ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանցով պողպատե մանդատով անձամբ ինքն է զբաղվելու՝ հատ-հատ:
«Լրագրողներ առանց սահմանի»-ն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչներ 2021» ցուցակում, որտեղ պետությունների և կառավարությունների 37 ղեկավարներ են:
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է արտասահմանցի մի տղամարդու վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը, հարձակում իրականացնողը ձերբակալվել է:
«Մեզ այսօր ոչ թե պրոֆեսիոնալ, այլ ազգային բանակ է հարկավոր։ Իշխանությունների կողմից ուղղակի մանիպուլյացիա է, երբ խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, որովհետև հասարակության 90 տոկոսը չի էլ հասկանում, թե դրա տակ ինչ է թաքնված։ Պարզապես մտածում են, որ, եթե պրոֆեսիոնալ է, ուրեմն իմպրտներ, բոեվիկներ են լինելու՝ առանց հաշվի առնելու, որ Հայաստանն այսօր ունի ոխերիմ թշնամիներ, որոնք հոխորտում են հայ ազգի բնաջնջման մասին։ Այսքանով հանդերձ, մենք չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ, քանի որ դա իրենից ենթադրում է հատուկ թվով ու քանակով զրահատեխնիկայով ու հնարավորություններով բանակ, որը գործելու է ուղղակի մեխանիզմի նման։ Մենք իրականում այս տարածաշրջանում գոյատևել ենք ու կարողացել ենք մեր երկիրը պահել ազգային բանակի ու ոգու ամրության շնորհիվ»,- նշեց Գևորգ Գևորգյանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում: Նա նշել է, որ որևէ քննարկում Աֆղանստանի իշխանությունների կամ թալիբների չի անցկացվում:
Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցության համագումարը կիրակի որպես հանրապետության նախագահի պաշտոնական թեկնածու հաստատել է խորհրդարանի նախկին խոսնակ Հեն Պելլուասին, որը դեմ է Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրին և պահանջում է վերադարձնել այսպես կոչված «բռնակցված տարածքները», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը:
Տեղեկության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։
Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել են ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության՝ Կասպից ծովում գտնող «Ումիդ» նավթագազային հանքում պայթյունի մասին․ ընկերությունը իր հերթին հայտարարել է, որ իր հանքերից որևէ մեկում պայթյուն չի եղել։
Աշխարհում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը մոտենում է 4 միլիոնին:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և խորհրդարանի ևս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել:
Թուրքիայի Ամասիա քաղաքում բնակվող 120-ամյա տատիկը՝ Շեքեր Ասլանը, իր կյանքի ընթացքում 3 փադիշահ ու 12 նախագահ է տեսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ լիարժեքորեն պատվաստված բրիտանացիների համար կարանտինային կանոնները կհանվեն:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել արտահանման և ներմուծման ծավալների մասին։ Ըստ այդմ՝ 2021թ․ մայիսին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 65.7 տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 498 մլն դոլար, իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում արտահանումն աճել է 38.3 տոկոսով՝ հասնելով 85 մլրդ 209 մլն դոլարի։
Ուկրաինական նոր կորվետի կառուցումը, որի կորպուսը արդեն տեղադրվել է Թուրքիայում, կավարտվի մինչ 2023 թվականը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ջրային տարածքում՝ Ղրիմի ափերի մոտ տեղի ունեցած բրիտանական ականակիր նավի հետ կապված և նմանօրինակ սադրանքները ծրագրվում են ԱՄՆ-ում:
Ղրիմի վերադարձից հետո Ռուսաստանի ուժեղացումը Սև ծովի տարածաշրջանում հնարավորություն չի թողնում ՆԱՏՕ-ին արագ և համոզիչ հաղթանակ տանելու հնարավոր հակամարտության դեպքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել The National Interest պարբերականի վերլուծաբանը:
Ֆիլիպինների հարավային շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թիվը հասել է 45-ի: Այս մասին փոխանցում է BBC News-ն՝ հայտնելով, որ մի քանի տասնյակ մարդիկ ողջ են դուրս բերվել ավիավթարի վայրից: Ջոլո կղզում կործանված ինքնաթիռն ավելի քան 90 մարդու էր տեղափոխում, որոնց մեծամասնությունը՝ զինվորականներ:
Մոսկվայի և Բրյուսելի միջև երկխոսությունն անհրաժեշտ է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջին 24 ժամվա ընթացքում «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի 13 շրջանում, հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները:
Ֆիլիպինների հարավ-արեւմուտքում Ֆիլիպինյան ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի, հայտնում է Rappler պորտալը ՝ վկայակոչելով երկրի զինված ուժերը:
«Ցավոք, Ադրբեջանի կողմից ռազմագերիների հարցը մեր հասարակության և պետության վրա փաթաթած կեղծ օրակարգ է: Ինչո՞ւ եմ ասում՝ կեղծ. որովհետև ինչքան էլ դու հետ բերես, նրանք եթե տեսնում են, որ քեզ համար դա այդքան զգայուն թեմա է, ուրեմն հետ կվերադարձնես 15-ին, 1015-ին գերի կվերցնեն ու կպահանջեն Արցախ, ականապատման քարտեզ և այլն: Սա Ադրբեջանի համակարգկային քաղաքականության արդյունք է, որ ամեն ինչ փորձում են սարքել առևտրի առարկա: Ռազմագերիների հարցի լուծման համար Հայաստանը պետք է գրագետ գործի միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքում, ճնշում գործադրենք Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի վրա»։
Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ C-130 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ ինքնաթիռում 92 մարդ է եղել:
ԱՄՆ-ի բռնությունն ընդդեմ իրանցի ժողովրդի դեռևս շարունակվում է և այժմ կրում է «տնտեսական ահաբեկչության» բնույթ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հիշելով 1988-ին Միացյալ Նահանգների կողմից իրանական ավիաուղիների քաղաքացիական ինքնաթիռի խոցումը:
Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրի համախառն արտաքին և մաքուր արտաքին պարտքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։