
Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը

Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը և ասել, որ Միացյալ Նահանգները բաղկացած է 54 վարչաքաղաքական միավորներից, հայտնում է Fox News-ը։
Խոսելով Փենսիլվանիայում նախընտրական քարոզարշավի մասին, որը դեմոկրատներն իրականացրել են 2018 թվականին, պետության ղեկավարը նշել է, որ նրանք այցելել են ԱՄՆ 54 նահանգ։
“Առանց կատակի. դրա համար մենք հաղթեցինք 2018թ-ին: Մենք եղել ենք 54 նահանգում»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։
Մինչդեռ ԱՄՆ-ը բաղկացած է 50 նահանգից և Կոլումբիայի շրջանից։
Օգոստոսի 31-ին Բայդենը շփոթել էր ԱՄՆ սահմանադրության առաջին նախադասությունը մեկ այլ փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի առաջին նախադասության հետ։ Օգոստոսի 29-ին էլ կոնգրեսականները պահանջել էին Բայդենի հրաժարականը այն բանի համար, որ նա Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ մամուլի ասուլիսի ժամանակ քնել էր: