
Պուտինն ու Բայդենը կարող են վերադառնալ ՌԴ անվտանգության երաշխիքների քննարկմանը. Պեսկով

ԱՄՆ-ի ցանկությունը՝ լսելու Ռուսաստանի մտահոգությունները, այդ թվում՝ անվտանգության հետ կապված, կարող է հարթակ դառնալ երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ զրույցի համար։ Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միացյալ Նահանգների ցանկությունը՝ լսելու մեր մտահոգությունները, այսինքն՝ իրականում Միացյալ Նահանգների ցանկությունը՝ վերադառնալու դեկտեմբեր-հունվար ամիսներին առկա իրավիճակին եւ տալու հարցեր: Այն, ինչ առաջարկում են ռուսները, կարող է բոլորին դուր չգալ, սակայն միգուցե մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Նկատի ունեմ փաստաթղթերի նախագծերը, որոնք ներկայացվել են թե՛ Բրյուսելին, թե՛ Վաշինգտոնին»,- ասել է նա։
Ավելի վաղ ռուսական կողմը ԱՄՆ-ին էր փոխանցել իր առաջարկները՝ իրեն անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։