Բելառուսի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած օրվա ընթացքում Լեհաստանի հետ սահմանին շտապ բուժօգնության մասնագետներին են դիմել ինը միգրանտներ, որոնցից երկուսին հոսպիտալացրել են։
«Թալիբան» շարժման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջջի դեմ գործողություն են անցկացրել Աֆղանստանում, Քաբուլի հյուսիսում:
Աֆղանստանում ափիոնի արտադրության ծավալն այս տարի աճել է 8 տոկոսով եւ հասել 6,8 հազար տոննայի: Այդ մասին նոյեմբերի 17-ին հաղորդել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը (ՄԱԿ-ի ԹՀՎ):
Անցյալ շաբաթ ավելի քան 2,1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով Եվրոպայի տարածաշրջանում, ավելի քան 28 հազարը մահացել է:
Թուրքիայում՝ Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքն ավերվել է գանձ որոնողների կողմից և այժմ ոչնչացման եզրին է։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ադրբեջանը վստահ է, որ հայկական կողմն ընդամենը ռուսական կողմին դիմելու իմիտացիա է ստեղծելու, իրականում չի դիմելու: Ի վերջո, չմոռանանք, որ որոշում կայացնողը երկրում ոչ թե ռուսական կողմն է, այլ այս մեծագույն փորձանքը, որ մեր գլխին եկել է 2018թ.՝ իր խմբակով: Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ռուսական կողմը փորձել է դիմել հստակ գործողությունների, խոչընդոտել են: Այսքանից հետո հետևությունը ո՞րն է՝ ուղղակի պետք էր կռվով էլի ինչ-որ հատված տալ, մեղքն էլ գցել ռուսների վրա:
«Եթե դու պետության վարչապետ ես, պետք է ապահովես երկրի տարածքային ամբողջականությունը, եթե դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթե Դուք այդ խնդիրը չեք կարողանում կատարել, որը պետության ամենակարևոր գործառույթներից մեկն է, հեռացեք, թող այլ մարդիկ գան, որոնք կկարողանան դա անել»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ դիմելով ՀՀ իշխանություններին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ երկու կողմից լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք խնդիրները լուծելու նպատակով անհապաղ բանակցություններ կսկսեն:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ճապոնիայի արեւմոտքում Հյոգոյի պրեֆեկտուրայի իշխանությունները շուրջ 155.000 հավ կոչնչացնեն տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպի բռնկում է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հրապարակի՛ր սահմանագծման և սահմանազատման այն փաստաթուղթը, որը պատրաստվում ես ստորագրել։
Վրաստանն օգոստոսի 1-ից ի վեր արտահանել է 59,4 միլիոն դոլար գումարի մինչեւ 13 հազար տոննա պնդուկ: Այդ մասին ասվում է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ոչ մի քայլ այս պահին չեմ տեսնում, որ կարող ենք անել։ Ընդամենը կարող ենք մեղմել այն, որովհետև խորքային խնդիրներ են։ Իսկ թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել։ Բայց այն, որ պահը բաց ենք թողել՝ դա փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նոյեմբերի 17-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում:
Թուրքիայի արտգործնախարարը խոստացել է աջակցել Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միութան արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
«Բրուզգի» անցակետի շրջանում ոչ մի միգրանտ չի մնացել: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փախստականների մի մասն անցել է տրանսպորտա-լոգիստական կենտրոն, որտեղ բելառուսները նրանց համար գիշերելու տեղ են տվել, մի մասը վերադարձել է անտառում խփված տարերային ճամբար:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին բռնկված լարված իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում Պեսկովը մասնավորապես նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ռազմական սպառնալիքի մակարդակը ՀԱՊԿ տարածքում չի նվազում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս խոսել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների ամենամյա նիստում:
Արեւելյան Վրաստանում մայրաքաղաքի ժամանակով 23:28-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կհրավիրվեն Աֆղանստանի հարեւան երկրների երրորդ նախարարական հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Նիկարագուայի կառավարության ներկայացուցիչներին արգելել է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ որպես միջոց լատինամերիկյան այս պետությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ճնշման պատճառով։
Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ: