Քննարկել ենք ընթացիկ իրավիճակը և հաջորդ քայլերը. Կլաարը՝ Հայասատան այցի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամիր հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել հանդիպրումները Հայաստանում։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։
«Վերջին երկու օրում լավ հանդիպումներ են եղել Հայաստանի ղեկավարության հետ։ Քննարկեցինք ընթացիկ իրավիճակը և հաջորդ քայլերը։ Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին»,– նշել է Տոյվո Կլաարը։
Հիշեցնենք, որ Կլաարը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 28-ին։ Նա հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ փոխնախագահ, Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Good meetings over the past two days with Armenian leadership. Discussed current developments & next steps. I emphasised the European Union’s continued strong engagement in the peace process. pic.twitter.com/fOAW6XkweS
— Toivo Klaar (@ToivoKlaar) October 29, 2022