Վրաստան ներմուծված նավթամթերքի 43 տոկոսը Ռուսաստանից է
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 9 ամսում Վրաստան է ներմուծվել 998 հազար 138 տոննա՝ 1,021 մլրդ դոլար արժողությամբ նավթ և նավթամթերք: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Geostat-ի փոխանցմամբ, այս տարի ներմուծված նավթամթերքի 43,5 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին՝ 434 հազար 716 տոննա՝ 430,870 մլն դոլար արժողությամբ, 5,8 տոկոսը՝ Ադրբեջանին՝ 58 հազար 656 տոննա՝ 50,621 մլն դոլար արժողությամբ, իսկ 2,9 տոկոսը՝ Թուրքիային՝ 29 հազար 850 տոննա՝ 36,178 մլն դոլար արժողությամբ։
Մյուս երկրների դեպքում ներմուծման տվյալները հետևյալն են.
- Ռումինիա՝ 197 հազար 963 տոննա՝ 204,743 մլն դոլար արժողությամբ,
- Թուրքմենստան՝ 134 հազար 084 տոննա՝ 139,520 մլն դոլար արժողությամբ,
- Բուլղարիա՝ 103 հազար 146 տոննա՝ 103,424 մլն դոլար արժողությամբ,
- Հունաստան՝ 18 հազար 002 տոննա՝ 19,562 մլն դոլար արժողությամբ,
- Եգիպտոս՝ 4,795 տոննա՝ 3,696 մլն դոլար արժողությամբ,
- Իրան՝ 2,887 տոննա՝ 1,277 մլն դոլար արժողությամբ,
- Գերմանիա՝ 2,488 տոննա՝ 9,806 մլն դոլար արժողությամբ: