Բաժիններ՝

Ֆրանսիան աշխատում է Ուկրաինայից հացահատիկի արտահանման ցամաքային երթուղու վրա

Ֆրանսիան ԵՄ-ի գործընկերների հետ միասին զբաղվում Է Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար ցամաքային երթուղու մշակմամբ՝ «պարենային գործարքին» Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելուց հետո: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆենոն:

«ԵՄ-ի շրջանակներում ես հաճախ եմ շփվում ԵՄ-ի գործընկերների, հատկապես գերմանացի գործընկերոջ հետ. մենք փորձում ենք պարզել, որ եթե այդ երթուղին այլեւս չի կարող անցնել Սեւ ծովով, ապա կարող է արդյոք այն անցնել ցամաքով… մասնավորապես, Ռումինիայով եւ Լեհաստանով այն բանի հետ կապված, որպեսզի նրանք, ովքեր հացահատիկի կարիք ունեն, կարողանան այն ստանալ խելամիտ գնով»,-ասել է նախարարը՝ հանդես գալով RMC ռադիոկայանի եթերով:

Ֆենոյի խոսքով՝ «պարենային գործարքից» Ռուսաստանի դուրս գալն ուղղակի հետեւանքներ չի ունենա Ֆրանսիայի համար, այդ որոշումից կտուժեն երրորդ աշխարհի երկրները: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ռուսաստանին հորդորել է վերանայել «պարենային գործարքի» վերաբերյալ որոշումը, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Ռուսաստանը մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից արտադրանքի դուրսբերմանը դադարեցնում է Սեւաստոպոլի ջրատարածքում ահաբեկչության պատճառով:

Այդ մասին շաբաթ օրը հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիեւն ահաբեկչական գրոհ է իրականացրել Սեւծովյան նավատորմի եւ քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում էին Սեւաստոպոլի բազավորման կետի արտաքին ու ներքին խարսխակայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս