
ՇՀԿ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպում կանցկացնեն նոյեմբերի 1-ին տեսակապի ռեժիմով

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին տեսակապի ռեժիմով: Հոկտեմբերի 31-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «ՇՀԿ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 21-րդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին տեսակապի ձեւաչափով»,- ասել է նա:
Ինչպես նշել Է դիվանագետը, միջոցառումը կկայանա ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի նախագահությամբ: Դրան կմասնակցեն ՇՀԿ-ի անդամ պետությունների եւ դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարները եւ այլ ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: