
Ցորենի գինն ավելի քան 6 տոկոսով աճել է Չիկագոյի ապրանքային սակարանում

Չիկագոյի ապրանքային սակարանում ցորենի դեկտեմբերյան ապառնագրի գինն ավելի քան 6 տոկոսով աճել է հացահատիկային գործարքից ՌԴ-ի դուրս գալուց հետո, վկայում են սակարակությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 11:01-ի տվյալներով, սակարանում ցորենի գներն աճել են 6,13 տոկոսով՝ մեկ բուշելի (35,2 լ) դիմաց մինչեւ 8,8 դոլար: Երեւանի ժամանակով 10:40-ին ցորենի ապառնագիրը թանկացել է 5,64 տոկոսով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց մինչեւ 8,76 դոլարի:
Ավելի վաղ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 29-ին իրականացված ահաբեկչական ակտի պատճառով, որ կատարվել է Սեւծովյան նավատորմի նավերի եւ քաղաքացիական նավերի դեմ, «ռուսաստանյան կողմը դադարեցնում է մասնակցությունն Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համաձայնագրերի իրականացումից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: