Թուրքիան լիբերալ ժողովրդավարությամբ 147-րդն է աշխարհում

Թուրքիան լիբերալ ժողովրդավարության ինդեքսով զբաղեցրել է 147-րդ հորիզոնականը 179 երկրների շարքում: Ինդեքսը կազմել է Շվեդիայի Գյոթենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության բազմազանությունների ինստիտուտ»-ի (V-Dem) կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տարածաշրջանի երկրներից Իրանը 142-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 151-րդ, իսկ Ադրբեջանը 162-րդ տեղում է:

Նշվում է, որ զեկույցը ցույց է տվել, որ ժողովրդավարությունը հետընթաց է ապրում ամբողջ աշխարհում: Եթե 1990-ականների վերջում 72 երկիր գնում էր ժողովրդավարացման ճանապարհով և ընդամենը 3 երկիր էր գնում դեպի ավտորիտարիզմ, ապա 2021-ի գնահատականներով ընդամենը 15 երկիր է գնում ժողովրդավարացման ուղիով:

Աշխարհի 33 երկրում էլ գերիշխում է ավտորիտացման միտումը: Ըստ տվյալների՝ լիբերալ ժողովրդավարությունը հիմա գտնվում է վերջին 25 տարվա ամենաստորին մակարդակում: Ավտորիտարացման միտումից անմասն չի մնացել նաև Եվրոպան: ԵՄ անդամ երկրների 20 տոկոսը նույնպես հակված է շարժվել դեպի ավտորիտարություն:

Տեսանյութեր

Լրահոս