Բաժիններ՝

Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է

«Եվրոպական քաղաքականության նախաձեռնության» (EuP) և Սոֆիայի Բաց հասարակության ինստիտուտի (OSIS) զեկույցի համաձայն, Եվրոպական 41 երկրների շարքում Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Առաջին հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Էստոնիան և Իռլանդիան։

Հեղինակների խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրները շատ ավելի ունակ են պաշտպանվելու կեղծ տեղեկատվությունից, քան Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի երկրները։

Առավելագույն 100 միավորից Վրաստանն ունի ընդամենը 20 միավոր և այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։

Կովկասի մյուս երկրներն ընդգրկված չեն ցանկում։ Ռուսաստանը նույնպես ցուցակում չկա։

Վրաստանի հարևան երկրներից հետազոտության մեջ ընդգրկվել է միայն Թուրքիան, որը Վրաստանից առաջ է 11 միավորով։

Վրաստանը հետ է մնում Հյուսիսային Մակեդոնիայից, Կոսովոյից, Բոսնիա-Հերցեգովինայից և Ալբանիայից։

Ուկրաինան 39 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը։

«Եվրոպական քաղաքականության նախաձեռնությունը» (EuP) և Սոֆիայի Բաց հասարակության ինստիտուտը (OSIS) ամեն տարի գնահատում են մեդիա գրագիտության մակարդակը եվրոպական երկրներում 2017 թվականից ի վեր։

Այս զեկույցի մեթոդոլոգիան, իր հերթին, հիմնված է տարբեր միջազգային ցուցանիշների վրա՝ Freedom House-ի և «Լրագրողներ առանց սահմանների», մամուլի ազատության ինդեքսների և տարբեր տվյալների վրա։

Հարկ է նշել, որ այս տարվա վարկանիշում հեղինակներն առաջին անգամ են ներառել Վրաստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս