Բաժիններ՝

Բլինքենը G7-ի գործընկերների հետ կքննարկի օգնությունն Ուկրաինային

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կայցելի Գերմանիա՝ G7-ի գործընկերների հետ քննարկելու աջակցությունն Ուկրաինային, էներգետիկական եւ պարենային ճգնաժամերը: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտը:

Բլինքենի այցը Մյունսթեռն՝ «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, նշանակված է նոյեմբերի 3-4-ին:

«G7-ի նախարարները կքննարկեն լայն շրջանակ հրատապ գլոբալ մարտահրավերներ, ներառյալ G7-ի կողմից աջակցության շարունակումը դեմոկրատական, ինքնիշխան եւ բարգավաճող Ուկրաինային, տնտեսական եւ դեմոկրատական կայունության ամրապնդումն Աֆրիկայում եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, կլիմայական ճգնաժամի կարգավորումը, գլոբալ բժշկական անվտանգությունը, պարենային ու էներգետիկական ճգնաժամերը, որոնք պայմանավորված են հատուկ գործողությամբ»,-ասվում է մամուլի տեղեկագրում:

Ինչպես հայտնել են Պետդեպարտամենտում, Գերմանիայի պաշտոնակից Աննալենա Բերբոքի հետ միասին Բլինքենը նաեւ կմասնակցի «թվային աշխարհում ապագա ժողովրդավարության» շուրջ հանրային քննարկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս