ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ավելացրել են ռազմական օգնությունը Մոլդովային
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, արեւմտյան այլ երկրներ ավելացրել են ռազմական ոլորտում Մոլդովայի օգնությունը: Այդ մասին, նոյեմբերի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Քենթ Լոգսդոնը Pro TV հեռուստաալիքի եթերում:
«ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ այլ գործընկերներ՝ մենք բոլորս ավելացրել ենք օգնությունը Մոլդովային, հատկապես ռազմական ոլորտում: Եվ մենք գիտենք, որ Մոլդովայի համար դա այժմ շատ կարեւոր է»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երկար տարիներ «աջակցել է Մոլդովային ռազմական ոլորտում ՝ տրամադրելով սարքավորանք եւ զինվորական հրահանգիչների օգնություն»: Դեսպանը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետեւում է տարաշրջանում իրադրության զարգամանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, սակայն Մոլդովայի համար ռազմական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից:
Ըստ որում Լոգսդոնը նշել է, որ, չնայած նման սպառնալիքի բացակայությանը, «շատ կարեւոր է, որ Մոլդովայի իշխանությունները մտածեն զինվորականների, նրանց պատրաստության մասին»: Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է բանակի ամրապնդման անհրաժեշտության մասին: Դրա համար ԵՄ-ն հավանություն է տվել Քիշնեւին շուրջ 47 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությանը, ինչը թույլ կտա կրկնապատկել Մոլդովայի պաշտպանության տարեկան բյուջեն: Պաշտպանության նախարարության պետքարտուղար Վալերի Միժան հայտնել է, որ մոլդովական բանակը կստանա արդի զրահատեխնիկա, կապի միջոցներ եւ անօդաչուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: