ՌԴ-ն եւ Իրանը քննարկել են Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի համատեղ զարգացումը
Ռուսաստանը եւ Իրանը քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի համատեղ զարգացման շուրջ մտադրությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ամփոփելով Գրոզնիում երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:
«Մենք այսօր հաստատել ենք անհրաժեշտ առեւտրատնտեսական ենթակառուցվածքի շուտափույթ զարգացման շուրջ պայմանավորվածությունը: Խոսքը Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման մասին է, որը պետք է մի քանի անգամ մեծացնի իր կարողությունները առաջիկա տասնամյակում»,-ասել է Նովակը:
Նա հավելել է, որ խոսքը, այդ թվում՝ Կասպից ծովում, նավահանգիստների արդիականացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, անհրաժեշտ ենթակառուցվածքի շինարարությանը մասնակցելու մասին է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: