Բաժիններ՝

Աֆղանստանում թալիբները կանանց ստորաբաժանում են ստեղծել ՆԳՆ-ում

Թալիբները կանանց են վարձել Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանն առընթեր ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության ստորաբաժանումում ծառայելու համար՝ երկրում բողոքները ցրելու նպատակով:

Նախարարության հայտարարության համաձայն, 100 կին ներկայում ուսուցում են անցնում այդ ստորաբաժանումում ծառայելու համար: Թալիբները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել նրանց պաշտոնեական պարտականությունների վերաբերյալ: Սակայն, փորձագետների կարծիքով, նրանց, հավանաբար, օգտագործելու են կանանց բողոքներին դիմակայելու համար: ՌԻԱ Նովոստիի տնօրինության տակ հայտնված տեսանյութում կանայք հանդերձվել են վահաններով ու սաղավարտներով, որոնք ոստիկանությունը սովորաբար օգտագործում է ցույցերը ցրելու ժամանակ:

«Սա «Թալիբան»-ի մարտավարություններից մեկն է կանանց բողոքներն ու հավաքները կանխելու համար: «Թալիբանը» դա անում է, որպեսզի հսկողության տակ պահի (հասարակական) արձագանքը կանանց նկատմամբ վերաբերմունքի խստությանը»,-հայտարարել է հանուն կանանց իրավունքների մարտիկ Մուհադիսա Ամինը: Ավելի վաղ հոկտեմբերին Բադախշանի եւ երկրի մայրաքաղաք Քաբուլի համալսարանի ուսանողուհիները ցույցի էին դուրս եկել այն բանից հետո, երբ թալիբները մի քանի աղջիկների թույլ չեն տվել ուսումնական հաստատություններ հիջաբի բացակայության պատրվակով եւ հեռացրել են ուսանողուհիներին:

«Թալիբանն» արդեն այլ սահմանափակումներ է մտցրել կանանց ու աղջիկների նկատմամբ. նրանց արգելվել է դրսում եւ ավտոմեքենաներում հայտնվել առանց հիջաբի, ինչպես նաեւ դպրոցում սովորել վեցերորդ դասարանից հետո: Բացի այդ, մարտին թալիբները պաշտոնապես առանձնացրեցին Քաբուլում ժամանցային պարկեր այցելելու ժամանակը տղամարդկանց ու կանանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս