
ԱՄՆ-ն պետք է Կիևին ցուցաբերվող աջակցության դիտորդ նշանակի. Bloomberg

Վաշինգտոնը պետք է նշանակի այն ֆինանսական եւ ռազմական օգնության օգտագործման դիտորդ, որն ԱՄՆ-ը ցույց է տալիս Ուկրաինային, որպեսզի հասնի ավելի մեծ թափանցիկության միլիարդավոր դոլարների բաշխման հարցում: Հոկտեմբերի 31-ին այս կարծիքն է հայտնել Bloomberg գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ պետական ծախսերը գտնվում են Կոնգրեսի նախընտրական մրցավազքի կիզակետում, ուստի օրենսդիրներն անխուսափելիորեն «կպնդեն, որ լինի ավելի մեծ թափանցիկություն՝ որպես ավելի շատ օգնության տրամադրման պայման»:
Ուկրաինային այսուհետեւ եւս աջակցելու Կոնգրեսի համաձայնության փոխարեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պետք է նշանակի Ուկրաինայի կողմից ամերիկյան օգնության փաթեթների օգտագործման դիտորդ՝ Աֆղանստանում վերակառուցման հարցրերի գծով ԱՄՆ-ի կառավարության գլխավոր տեսուչի պաշտոնի օրինակով, առավել եւս որ այս տարի Վաշինգտոնն արդեն Կիեւի համար տրամադրել է այնքան միջոցներ, որքան 2020 թվականին ԱՄՆ-ից միասին ստացել են Աֆղանստանը, Եգիպտոսը եւ Իսրայելը:
«Չարաշահման ներուժը մնում է մեծ քաոսի մեջ մխրճված երկրում».- գրում է հրատարակությունը:
«Գոյություն ունի նաեւ հավանականություն, թեկուզեւ ոչ մեծ, որ ամերիկյան արատադրության զենքը կհայտնվի ոչ այն ձեռքերում կամ կվաճառվի արտասահմանում»,- հավելում է Bloomberg-ը:
Նկատի առնելով օգնության ծավալները՝ Կոնգրեսն իրավունք ունի Ուկրաինայից պահանջելու դրա ծախսման եւ ԱՄՆ-ի փողերի եւ ուրիշ աղբյուրներից ստացված միջոցների առանձին պահման մանրամասն պլաններ, համոզված է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: