Ռուսաստանցիները կրճատել են նոյեմբերյան տոների շրջագայությունների բյուջեն
Ռուսաստանցիները նոյեմբերյան տոների եւ դպրոցական արձակուրդների օրերին ուղեգրեր գնելիս ավելի քիչ փող են ծախսել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում (ՌՏՕԱ):
«Կարեւոր միտումը, որը նշվել է այս օրերին, բյուջեի կրճատումն է նոյեմբերյան մինի-արձակուրդներին»,-նշել են ասոցիացիայում: «Ինքնուրույն եւ կազմակերպված ճանապարհորդություններում ռուսաստանցիների զգալի մասի մոտ առավել պահանջված են ուղեւորությունները Ռուսաստանում: Ամենապահանջված ուղղություններն են Կրասնոդարի երկրամասը, Սանկտ Պետերբուրգը, Մոսկվայի մարզը, Մոսկվան, շրջագայությունները «Զոլոտոյե կոլցո»-ով: Պահանջված են նաեւ ճամփորդությունները Կազան, Կովկասյան Մինվոդի եւ Դաղստան:
Գրեթե հավասար են Եգիպտոս եւ Թուրքիա մեկնողների բաժինները, որոնք պահանջարկի առաջատարներն են արտասահմանում հանգստանալ ցանկացողների շրջանում: Մեծ հետաքրքրություն կա Արաբական Միացյալ Էմիրությունների, Թաիլանդի եւ Մալդիվների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների 83 տոկոսն այնտեղ է մեկնում երեխաների հետ: Փորձագետները նաեւ նշել են այլ թրենդ: «Եթե առաջ շատերն արձակուրդը տարեկան պլանավորում էին երկու-երեք անգամ, ապա այժմ դիտվում է տեւական ուղեւորությունների թվի կրճատում տարեկան մինչեւ մեկ, առավելագույնը երկու անգամ»,-պարզաբանել են ասոցիացիայում: