Բայրամովը Վատիկանում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը

Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Հանդիպման ընթացքում Բայրամովն արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը:

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացումը, միջկրոնական երկխոսության ոլորտում համագործակցությունը և գլոբալ խաղաղության նախաձեռնությունները։

Տեսանյութեր

Լրահոս